National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.02.2023
Օրենսդրական նախաձեռնությամբ Ազգային անվտանգության մարմիններում առաջարկվում է ներդնել ատեստավորման նոր համակարգ
1 / 5

Նախաձեռնության նպատակն Ազգային անվտանգության մարմիններում ատեստավորման նոր համակարգի ներդնումն է, դրա արդյունքում առավել բարձր վարձատրության նախատեսումը, ինչպես նաեւ ծառայողների մասնագիտական պատրաստվածության պատշաճ մակարդակի ապահովումը: Այս մասին ասել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:

Կառավարության հեղինակած ««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 27-ի նիստում:

Մասնավորապես, առաջարկվում է ներդնել Ազգային անվտանգության մարմիններում պետական սահմանի պահպանության, հետախուզական կամ հակահետախուզական կամ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման եւ վերահսկման գործառույթներ իրականացնող ծառայողների համար ատեստավորման արդյունքում հաշվարկվող հավելավճար: Նշված պաշտոնները զբաղեցնող ծառայողներն  ատեստավորմանն առաջին անգամ կմասնակցեն կամավորության սկզբունքով: Յուրաքանչյուր հաջորդ ատեստավորումը կիրականացվի երեք տարին մեկ անգամ:

Մանրամասն ներկայացնելով ատեստավորման ընթացակարգը՝ Անդրանիկ Սիմոնյանը նշել է, որ այն, ինչպես նաեւ հավելավճարի չափերը եւ վճարման կարգը կսահմանվեն Կառավարության որոշմամբ:

Պատգամավորների խնդրանքով Անդրանիկ Սիմոնյանը ներկայացրել է պարզաբանումներ նախագծի 28-րդ հոդվածում կիրառված «հատուկ առաջադրանք» հասկացության, իրավակարգավորումների անհրաժեշտության վերաբերյալ:

Հարակից զեկուցող Քրիստինե Պողոսյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովն ունի որոշ դիտարկումներ, որոնք կներկայացվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Արմեն Խաչատրյանը կարեւորել է, որ աշխատավարձի էական բարձրացման հարցը կապվում է գիտելիքի եւ պրոֆեսիոնալիզմի հետ: Սակայն նա մտահոգություն է հայտնել, մասնավորապես, օպերատիվ կազմի աշխատակիցների հարցի վերաբերյալ, որոնք ունեն բարձր աշխատանքային արդյունավետություն եւ գերծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկ: Նա առաջարկել է կազմված թեստերը, ատեստավորման կարգը քննարկել հանձնաժողովում՝ մինչեւ Կառավարությանը ներկայացնելը եւ հաշվի առնել այն հանգամանքը, որ բարձր արդյունավետություն ունեցող օպերատիվ ծառայողը, որ աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, հնարավորություն ունենա անցնել ատեստավորումը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով հանձնաժողովն ակտիվ մասնակցություն կունենա ատեստավորման չափորոշիչների մշակման գործընթացին:

Հանձնաժողովի փորձագիտական խումբը հակիրճ ներկայացրել է հարցադրումները եւ առաջարկվող լուծումների իրավակարգավորումների փաթեթը:

Անդրանիկ Սիմոնյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել հանձնաժողովին եւ փորձագետներին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ կքննարկվեն բոլոր առաջարկությունները:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին. այն կքննարկվի 24-ժամյա ռեժիմով: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am